Facebook-ը 2019-ին կսկսի «գլոբալ Wi-Fi»-ի փորձարկումները


22:00 , 22 մայիս, 2018

Terragraph-ը դժավարամատչելի տարածքները համացանցին անլար միացնելու Facebook-ի նախագիծն է, որը կփորձարկվի 2019-in: Այս մասին ասել է նախագծի աշխատանքներին մասնակցող Qualcomm ընկերության մարքեթինգի հարցերով մենեջերը, հաղորդում է HighTech- ը:

Միացման նպատակը պարզելն է՝ ինչպես երթուղիչներով արագ եւ արդյունավետ փոխանցել տվյալները, քան սովորական Wi-Fi-ով:

Առաջին փուլում Facebook-ի ծրագրերում փոքր տարածքներ են մտնում՝ քաղաքային թաղամասեր կամ մի քանի նման թաղամասեր: Հայտնի է նաև դարձել, որ առաջին փորձարկումները նախատեսվում են Բուդապեշտում և Կուալա Լումպուրում անցկացնել: