ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա


18:30 , 22 մայիս, 2018

Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես: