Էլթոն Ջոնի և Բեքհեմի համբույրը համացանցում զարմանք է առաջացրել


18:05 , 22 մայիս, 2018

Երգիչ Էլթոն Ջոնի և նախկին ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի տարօրինակ համբույրը զարմանք է առաջացրել համացանցում: Նրանք ողջունել են միմյանց բրիտանացի արքայազն Հարիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքի ժամանակ: Նրանց ողջագուրման տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:

Առաջին հերթին ուշագրավ է եղել այն փաստը, որ համբույրից հետո Ջոնը սկսել է ակտիվորեն լիզել շուրթերը:

Ֆուտբոլիստի և երաժիշտի ողջագուրումն անվանել են հարսանիքի «ամենաջերմ համբույր»: