Գարո Փայլան. Հպարտ եմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու


17:40 , 22 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, ով ներկայացնում է քրդամետ ընդդիադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), նորից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու: Առաջադրվելու նույն կուսակցության ընտրացուցակով և Դիարբեքիրից։  Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանալու են հունիսի 24-ին:։

Փայլանը երեք լեզվում (հայերեն, քրդերեն, թուրքերեն) ուշագրավ գրառում է կատարել Twitter միկրոբլոգի իր էջում.

«Բարև, Տիգրանակերտ

Բարև, Ամեդ (Դիարբեքիրի քրդական անվանումը)

Բարև, Դիարբեքիր

Հպարտության զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու։

Հաջողություն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։