Ալեն Սիմոնյանը «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին


16:30 , 22 մայիս, 2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ խմբակցությունն առաջիկայում կորոշի խմբակցության ղեկավարի ընտրության հարցը:

«Կարծում եմ` մեկ օրվա ընթացքում մենք այդ որոշումը կհրապարակենք»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Էդմոն Մարուքյանն է լինելու խմբակցության ղեկավարը, Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»: