ՀՀԿ-ում կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք մեծ հաճույքով կմասնակցեն նոր ընտրությունների. Ա. Սիմոնյան


15:00 , 22 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Մոտ ժամանակներում կորոշվի, թե ով է լինելու խմբակցության ղեկավարը, կարծում եմ՝ 1 օրվա ընթացքում այդ որոշումը կհրապարակվի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ քննարկվում է իր և Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, Սիմոնյան ասաց. «Մեր համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է, կդնենք թեկնածությունը, կլինեն քննարկումներ»:

Նա չհերքեց՝ քաղաքական թիմում տարբեր հարցերի շուրջ կարող են տարաձայնություններ լինել, սակայն վստահեցրեց, որ «Ելք» խմբակցությունում միշտ կարողացել են քաղաքական տարաձայնություններին լուծում գտնել և շարունակել համատեղ գործունեությունը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ