Armsport.am-ը գրում է.
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ:
Նոր պայմանագրով մասնագետն աշխատելու է մինչև 2020 թվականը:
Լոպետեգին Իսպանիայի հավաքականը գլխավորել էր 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո: Նրա գլխավորությամբ թիմը դուրս է եկել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: