Ավելի լուրջ մոտեցեք պետության ղեկավարությանը․ սա ո՛չ միտինգ է, ո՛չ էլ ոգևորված զանգվածներ


11:06 , 22 մայիս, 2018
Մեր երկիրը չունի բարեկամներ. սա պետք է հստակ գիտակցեն բոլորը։ Ցանկացած պետություն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է ըստ իր շահերի։ Մեր բոլոր հարևանները շահագրգռված չեն երկրի տնտեսական և ռազմական հզորությամբ։ Անընդունելի է հրապարակավ հայտարարել, թե ինչ զինատեսակ է պատրաստվում գնել մեր երկիրը՝ զուտ ժողովրդին դուր գալու համար, քանզի դա պետական գաղտնիք է։ Միայն այս փաստը բավական է ենթադրելու, որ մեր նոր ղեկավարները դեռ չեն գիտակցում, որ ստանձնել են մի ամբողջ երկրի ղեկավարություն, և ինչ է նշանակում պետության անվտանգություն։ Թեև մի քանի օր առաջ, երբ հանրությանը ցուցադրվում էր կառավարական ամառանոցները, արդեն տեսանելի էր, որ պետության և պետական գործիչների անվտանգությունը շփոթել են համերգային շոուների հետ։ Ավելի լուրջ մոտեցեք պետության ղեկավարությանը, սա ո՛չ միտինգ է, ո՛չ էլ ոգևորված զանգվածներ, սա արդեն լուրջ է, քան դուք երևի կարծում էիք․․․