«Վարչապետ» բառը նախադասության մեջ մեծատառով գրելն անգրագիտություն է


10:47 , 22 մայիս, 2018
Որոշ գերատեսչությունների պաշտոնական կայքերում «վարչապետ» բառը նախադասության մեջ մեծատառով են գրում։ Դա, «շոպլիկությունից» բացի, անգրագիտություն է։ Թարգեք, ամոթ է, մանավանդ հիմա։ Էդ համարյա նույն բանն է, ինչ վերադասի առաջ մինչև գետին խոնարհվելը, ինչը ձեռք էինք/էիք առնում։
Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի անունը տողադարձ էլ չանեք։