«Ժամանակ». Գանձագողերը՝ անուն առ անուն, թե կոպեկ առ կոպեկ


10:20 , 22 մայիս, 2018

«Հայաստանում 350 շար­քային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմա­ցության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշ­խատացրած և պետության հաշվին հարստացած ան­ձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարու­թյունն, անկասկած, աննախադեպ է:


Կոռուպցիայի դեմ պայքա­րի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ առաջին դեմքի մակարդակով, բայց, որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարար­վի նախապես, դա անկաս­կած չի եղել: Մյուս կողմից, եթե Հայաստանում եղել է հեղափոխություն, ուրեմն այդ­պիսի հայտարարություննե­րը չպետք է զարմանք առա­ջացնեն:

Ըստ այդմ, այդպիսի հայ­տարարությունները չպետք է նույն կերպ առանց հանրա­յին արձագանքի մնան, եթե դրանք նախապես ազդա­րարված տրամաբանությամբ կյանքի չկոչվեն: Հանրային ականջը սովորել է, որ հնչել են ամենատարբեր բարձ­րաստիճան պաշտոնյաների շուրթերից կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններ, սակայն չի եղել իրական որևէ պայքար:

Դրանից հետո չի եղել նաև հանրային որևէ արձագանք, պատասխանատվություն պահանջելու որևէ ջանք կամ փորձ: Այժմ չպետք է լինի այդպես և հայտարարությունների համար պետք է պատասխան տա յուրաքան­չյուր պաշտոնյա, անկախ զբաղեցրած դիրքից և հայ­տարարության բնույթից: Այ­սինքն՝ հեղափոխությունը ոչ միայն պաշտոնյաների փո­փոխություն պետք է ենթադ­րի, այլ նաև հասարակու­թյան:

Ըստ այդմ, ԱԱԾ պետի հայ­տարարությունը մի կողմից պատասխանատվություն ու ինչ-որ իմաստով քննարկման շրջան է ստեղծում նրա՝ Արթուր Վանեցյանի համար, մյուս կողմից նաև նրան լսող հասարակության, որպեսզի հանրությանը հերթական անգամ չմատուցվի ավելի շատ կոռուպցիայի դեմ պայ­քարի պատրանք, տպավորություն, քան իրական պայ­քար և բացահայտումներ:

Եվ խնդիրն այստեղ բոլորո­վին էլ հանրության, այսպես ասած, «արյան տենչը» չէ, որպեսզի ինչ-որ մեկն անպայ­մանորեն պատժվի գողացա­ծի համար, հայտնվի բանտում, միմյանց հաջորդեն­ ձերբակալություններն ու հովանա հանրության սիրտը: Տվյալ պարագայում խնդիրը չափազանց պարզ է, և ԱԱԾ պետի հայտարարությունից հետո առկա է մի հստակ հարց. Ինչ է տալու այդ ամենը պետությանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: