Ազատվեք միգրենից, այրոցից, հոդացավերից


05:00 , 22 մայիս, 2018
168․am-ը գրում է

Իմբիրը մեծ քանակով կալիում, երկաթ, ֆոսֆոր է պարունակում, մի շարք վիտամիններ: Այն համարվում է սուպերմթերք, որը կարող է օգտագործվել տարբեր առողջական խնդիրների դեպքում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իմբիրով պատրաստված այս միջոցը կարող է օգտագործվել նյութափոխանակության հետ կապված խնդիրների, բորբոքման դեպքում:

Բաղադրիչներ

Իմբիրին 3 բաժակ ջուր ավելացրեք, կես կիտրոնի հյութը, մեղրը: Խառնեք բաղադրիչները:

Ցավ և բորբոքում: Իմբիրը բնական հակաօքսիդանտներ է պարունակում, կարող է օգտակար լինել արթրիտի դեպքում, քանի որ հակաբորբոքային ազդեցություն ունի:

Միգրեն: Կարծիք կա, որ իմբիրը որոշակի նյութեր է պարունակում, որոնք կանգնեցնում են պրոցեսները, որոնք միգրենի պատճառ են դառնում:

Այրոց: Իմբիրը կարող է օգտակար լինել այրոցի դեպքում, միայն, եթե չափավոր քանակով օգտագործեք: