Նրանք այս ցեղի վերջին կանայք են, ում քթանցքներում կան փայտե խցաններ․ ահա թե ինչից է այս ամենը սկսվել


02:00 , 22 մայիս, 2018

Լուսանկարիչ Օմար Ռեդեն իր շուրջերկրյա ճանապարհորդությունների ընթացքում արդեն հասցրել է ծանոթանալ տարբեր ցեղերի հետ։ Վերջերս նա հյուրընկալվել էր հնդկական ապատանի ցեղի մոտ։ Նրան զարմացրին ոչ միայն հյուրընկալությունը, այլև տեղի բնակչուհի կանայք՝ քթանցքների մեջ փայտե խցաններով։ Պարզվեց, որ այդ ավանդույթը սարսափելի հիմքեր ունի։

Նախկինում ապատանուհի գեղեցկուհիներին շատ էին փախցնում հարևան ցեղերի տղամարդիկ։ Առաջնորդները որոշեցին, որ աղջիկները պետք է ծակեն քիթն ու այնտեղ տեղադրեն փայտե խցաններ, ինչպես նաև՝ դաջվածք անեն դեմքին՝ ավելի քիչ գեղեցիկ ու գայթակղիչ լինելու համար։

Ժամանակի ընթացքում այս արարողությունը վերածվեց ավանդույթի և դարձավ նրանց մշակույթի մի մաս, բայց 1970 թվականին կառավարությունն արգելեց այս ավանդույթը։