Իրանում սնկերից թունավորման հետևանքով մահացել է 11 մարդ


22:50 , 21 մայիս, 2018
Aysor.am-ը գրում է.
Իրանում սնկերից թունավորման հետևանքով մահացել է 11, տուժել՝ ավելի քան 800 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույան, հայտնում է РИА Новости-ն:
 
«Ներկա դրությամբ ավելի քան 800 մարդ է տուժել թունավոր սնկերից, 11 մարդ էլ մահացել է: 220-230 մարդ հոսպիտալացվել է, երեք մարդու լյարդի փոխպատվաստում է իրականացվել»,- հայտնել է Մոհամադ Մեհդի Գույան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։