Արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ինչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է. Ն. Փաշինյան (Video)


19:20 , 21 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ես շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում վարչապետին, կառավարությանը և մեր ողջ ժողովրդին: 

Այս մասին Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտ տալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այնուհետև վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին և նշեց, որ այս արարողության հանդիսավոր բնույթը կարևոր նշանակություն ունի, ժողովրդի առաջ երդվելու արարողությունը՝ նույնպես :

«Ես արդեն 13 օր վարչապետի կարգավիճակում եմ և ինձ համար շատ կարևոր էր երդման տեքստն ընթերցելիս վերլուծել այս տասներեք օրերի ընթացքը, և ուրախ եմ, որ ճշգրիտ վարվել եմ այնպես, ինչպես նախատեսված է այդ երդման տեքստում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։