ԱՄՆ-ում աղբամանը նետած սմարթֆոնների պատճառով հրդեհվում են աղբավայրերը


23:00 , 21 մայիս, 2018

Վիճակագրության համաձայն՝ Կալիֆորնիայում աղբավայրերում բռնկվող հրդեհների 65%-ը տեղի է ունենում սմարթֆոնների տերերի պատճառով՝ տեղեկացնում է USA Today-ը:

Մասնագետների կարծիքով՝ պատճառը ժամանակակից սմարթֆոններում, պլանշետներում և այլ գաջեթներում լիտիում-իոնային մարտկոցների առկայությունն է: Դեն նետված սարքավորումների մարտկոցները հարվածներից ձևափոխվում են, շփման մեջ են մտնում մետաղների և հեղուկների հետ, ինչի արդյունքում հրդեհ է առաջանում: