Շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է ուսանողների վարձերից. Արայիկ Հարությունյան


18:40 , 21 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Բուհերի ռեկտորներին նշանակում են այն խորհուրդները, որոնք իշխանությունն են ձևավորում, և այդ ռեկտորները ստիպված էին որոշակի պարտավորություն ունենալ նրանց հանդեպ, ինչից էլ կառավարման արդյունավետության խնդիր էր առաջանում»,- այսօր Ազատության ուղիղ եթերում «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնլով բուհերի ռեկտորներին փոխելու հարցին։

Անդրադառնալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ապագային՝ նախարարն ասաց. «Բուհերի հսկայական միջոցների հաշվին Երիտասարդական հիմնադրամն ապահովել է Հանրապետական կուսակցության «փիառը», երիտասարդների ներգրավումը քաղաքական պրոցեսների մեջ, տարբեր խնջույքների, «տմբլտաշիների» և նմատատիպ միջոցառումների միջոցով։ Իհարկե, հիմնադրամն ինչ-որ չափով նաև սոցիալական խնդիրներ է լուծել, բայց դրանք լուծել են այն պայմանով, որ ընտրություններին աջակցեն ՀՀԿ-ին»:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ «պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։