Նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներն աճել են 14.6 տոկոսով


17:10 , 21 մայիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 2017թ. նախորդ տարվա համեմատ աճել են 14.6 տոկոսով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ռուսաստանում խորը ճգնաժամից հետո իրավիճակը գնալով ավելի շտկվեց, ինչն էլ ազդեցություն ունեցավ տրանսֆերտների աճի վրա։ Իհարկե, եթե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չլինեին, միգուցե մենք ունենայինք շատ ավելի բարձր թվեր», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ջավադյանը

ԿԲ նախագահը հավելեց, որ ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտները նախորդ տարվա նույն ժ-ժամանակահատվածի նկատմամբ  աճել են նաև այս տարվա առաջին 4 ամիսներին: