Վարկերի սառեցման, տոկոսադրույքների իջեցման մասին չի խոսվել. ԿԲ նախագահ


16:50 , 21 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել»,,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ շեշտելով, որ խոսվել է ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին։

Նա հայտնեց, որ այժմ դրա համար կառավարության հետ համատեղ գործընթացներ են գնում:
«Հիմա որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է համապատասխան պատկան մարմիններին: Շատ արագ դրա անդրադարձը կտեսնեք»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ թե  նախկին իշխանությունները չէին կարո՞ղ զբաղվել այդ հարցով, Ջավադյանը պատասխանեց, որ նրանք էլ այսպիսի հարցերով զբաղվել են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։