Թուրքիայում հայ կին պատգամավորի անունը տեղ չի գտել առաջիկա ընտրությունների ցուցակում


12:30 , 21 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք պատգամավորական ընտրություններում կուսակցությունների կողմից առաջադրվող ցանկը հայտնվել է կայքերի ուշադրության կենտրոնում:

Ըստ «Ակօս»-ի` ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայ կին պատգամավար Սելինա Դողանի անունը տեղ չի գտել առաջիկա ընտրությունների ցանկում:

Սելինա Դողանի անունը պատգամավորների ցանկում չներառելու պատճառը դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ Դողանը ակտիվ գործունեություն է ծավալել հայ համայնքի կյանքում: