Թրամփը մտահոգություններ ունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպման շուրջ. The New York Times


10:10 , 21 մայիս, 2018

168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն մտահոգություններ ունի այն բանի շուրջ, թե հարկ կա արդյոք, որ հանդիպի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եւ վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ է այդ մասին խորհուրդ հարցնում իր օգնականներից: Մայիսի 20-ին այս մասին հայտնել է The New York Times թերթը:

Թերթի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են իրադրությանը՝ Թրամփն անհանգստանում է, որ հաջորդ ամսին Սինգապուրում Կիմ Չեն Ընի հետ պլանավորված իր հանդիպումը կարող է «քաղաքական կոնֆուզի» վերածվել, գրում է թերթը: Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփը միաժամանակ զարմացել ու զայրացել է, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն բացառել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից հրաժարվելու հնարավորությունը:

Մայիսի 17-ին եւ 18-ին նախագահը, հրատարակության տվյալներով՝ շարունակաբար դիմել է խորհրդականներին այն հարցերով, թե ներկա պայմաններում արդյոք խելամիտ որոշում կլինի ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպում անցկացնելը: Մայիսի 19-ին Թրամփը զանգահարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որպեսզի նրան հարցնի, թե ինչու են ԿԺԴՀ-ի վերջին հայտարարությունները հակասում նրա նախկին հավաստիացումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: