Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա. եղանակը Հայաստանում


05:00 , 21 մայիս, 2018
operativ.am-ը գրում է

Հայաստանի տարածքում՝

Մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-25-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 20-ին կեսօրից հետո, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: