Tert.am-ը գրում է․
Լիբանանում մահացած հայտնաբերված հաշմանդամ մուրացկանը պարզվել է՝ միլիոնատեր էր։ Ոստիկանությունը հայտնաբերել է, որ 52-ամյա Ֆաթիմա Օթմանը, որը մուրացկանությամբ է զբաղվել Բեյրութի փողոցներում, կարողություն է կուտակել, անգամ՝ հաշվեհամար բացել բանկում, հաղորդում է The Daily Mail-ը:
Ոստիկանները նրա մարմինը հայտնաբերել են քաղաքի Բարբիր թաղամասում՝ լքված մեքենայի մեջ: Նրա մոտ եղել է մոտ 3300 դոլարին համարժեք լիբանանյան ֆունտ պարունակող երկու պայուսակ: Բացի այդ, մուրացկանը մոտ 1,1 միլիոն դոլարին համարժեք լիբանանյան ֆունտ էլ կուտակել էր խնայողությունների հաշվեհամարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ