Մարսելի կայարաններից մեկում տարհանում է իրականացվել՝ ահաբեկչության վտանգի պատճառով


04:00 , 20 մայիս, 2018
tert.am-ը գրում է
Ֆրանսիայի Մարսել քաղաքում ոստիկանությունը տարհանում է իրականացրել երկաթուղային կայարաններից մեկում՝ այնտեղ պայթուցիկ սարքի առկայության կասկածանքով: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոնցերին:

Լրատվամիջոնցերի տվյալներով՝ տարհանումն իրականացվել է անհայտ տղամարդու ձերբակալությունից հետո, սակայն նրա մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները խորհուրդ են տվել զերծ մնալ կայարանին մոտենալուց, քանի դեռ սակրավորները չեն ավարտել պայթուցիկ սարքի որոնման աշխատանքները:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ