Հայտնի են կրիպտոարժույթների համար ամենաբարենպաստ երկրները


00:00 , 20 մայիս, 2018

Շվեյցարիան ամենաբարենպաստ երկիրն է կրիպտոարժույթների և բլոքչեյն-նախագծերի համար։ Այս մասին ասվում է BlockShow Europe 2018 համաժողովի կայքում։

«Շվեյցարիան կրիպտոարժույթային ծրագրերի համար կենտրոնական հաբ է՝ դրական տեղաշարժի շնորհիվ։ Քանթոն Ցուտը տուն է դարձել մի քանի նախագծերի ու հիմնադրամների համար, ներառյալ՝ Ethereum Foundation, Tezos, Dfinity, Bancor, ShapeShift-ը»,-ասվում է կայքում։

Վարկանիշի հեղինակներն ուսումնասիրել են 48 եվրոպական երկրներում կրիպտոարժույթների կարգավորումը։

Այս առումով երկրորդ տեղում Ջիբրալթարն է, երրրոդրում՝ Մալթան։ Առաջին հնգյակը եզրափակում է Դանյան։