Թոփ 3 ամենավաճառվող սմարթֆոններն աշխարհում


23:00 , 18 մայիս, 2018

Counterpoint գործակալության մասնագետները հրապարակել են աշխարհում ամենաշատը վաճառվող սմարթֆոնների ցուցակը: Ներկա պահին iPhone X-ը շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը: 

Երկրորդ հորիզոնականում iPhone 8 Plus-ն է: Մասնագետների ենթադրությունների համաձայն՝ սարքի հանրահայտության նման բարձր մակարդակը կարող է բացատրվել ակտիվ գովազդային ընկերության փաստով:

Առաջնորդների եռյակն ամփոփում է Xiaomi Redmi 5A-ն, որը ընթացիկ տարվա մարտ ամսին դարձել է ամենավաճառվող Android-սմարթֆոնը:

Ինչ վերաբերում է Samsung S9 և S9 Plus մոդելներին, ապա դրանք զբաղեցնում են միայն 5-րդ և 6-րդ հորիզոնականները: