Աղաս Մանուկյանը՝ ընտանիքի, երկու երեխայի, շինարարական խանութում աշխատելու և հեռուստատեսությունում հայտնվելու մասին


20:00 , 18 մայիս, 2018

Life.tert.am-ը գրում է.

Վանաձորի պետական Մանկավարաժական համալսարանի շրջանավարտ անգլերեն և ֆրանսերեն լեզուների ուսուցիչ, Աղաս Մանուկյանը երբևէ չի աշխատել իր ընտրած մասնագիտությամբ։ Ասում է՝ ճակատագրի բերումով է հայտնվել մի ոլորտում, որն ամենից շատ է սիրում: Աղասին շատերը ճանաչեցին «Սթենդ ափ» քոմեդի շոու նախագծից: Լոռեցի տղան, Լոռվա բարբառով պատմում է այնպիսի երևույթների մասին, որոնք շատերս, գուցե, նկատում ենք, բայց չենք բարձրաձայնում:

Tert.am Life-ի հետ զրույցում Աղասը պատմեց հեռուստատեսությունում հայտնվելու, մինչև այդ կատարած աշխատանքի մասին, ընտանիքի մասին։

«Ես երբևէ ինձ չեմ պատկերացրել ուսուցչի մասնագիտությամբ աշխատելիս, թեև լեզուների իմացությունն ինձ միշտ պետք է գալիս: Երկար ժամանակ աշխատել եմ որպես շինարարական խանութ-սրահի մենեջեր, բայց ինձ ոչ լիարժեք եմ զգացել այդ գործի մեջ:

Կարծում եմ, երբ մարդն իր սիրած գործով չի զբաղվում, որքան էլ բարձր վարձատրվի, միևնույն է, իրեն լիարժեք չի զգա»,-ասաց Աղասը:

Տարբեր թեմաներ հումորով փաթեթավորելու և բեմից հանդիսատեսին ծիծաղեցնելու փորձ Աղասն ունեցել է ավելի վաղը ներկայանալով ՈւՀԱ-ի ուսանողական լիգայում Վանաձորը ներկայացոնղ թիմում: Նա պատմեց, որ հեռուստատեսություն տանող ճանապարհը սկսվել է հենց այդտեղից. «Այնպես ստացվեց, որ Արամ Խաչատրյանի համերգասրահում անցկացվող КВН-ի հոբելյանական խաղը պետք է հեռարձակվեր ATV հեռուստաընկերությամբ: «Սթենդ ափ» քոմեդի նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանը դիտել էր խաղը, նկարել էր ինձ էկրանից ու ուղարկել ՈՒՀԱ-ի տղաներին, որ ինձ գտնեն և կոնտակտ փոխանցեն իրեն: Այդպես գտան, կանչեցին, փորձեցինք՝ հասկանալու, թե ինչպես կստացվի ինձ մոտ։ Այդպես էլ սկսվեց ճանապարհս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։