Իրանը պատրաստ է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում


21:30 , 18 մայիս, 2018
Aysor.am-ը գրում է.
Իրանը պատրաստ է պետական ու մասնավոր կապիտալ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում: Այդ մասին, ինչպես հաղորդել է Tasnim գործակալությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության տրանսպորտի և քաղաքների զարգացման նախարար Աբաս Ախունդին՝ Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսի հետ կայացած հանդիպմանը:
 
«Իրանի պետական ու մասնավոր կապիտալը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Սիրիայի վերականգնման նախագծերին»,-ասել է Ախունդին: Իրանցի նախարարի կարծիքով՝ սիրիական ճգնաժամը մտնում է նոր փուլ, որը թույլ կտա սկսել երկրի վերականգնումը: «Սիրիան անվտանգության վերականգնման ճանապարհին է և կարող է գործարկել սեփական ենթակառուցվածքի վերականգնման գործընթացը», - նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։