Երեխան լաց չի եղել, երբ շնաձուկը կծել է նրա ձեռքը


18:20 , 18 մայիս, 2018

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Հիլթոն Հեդ Այլենդ քաղաքում բնակվող տղան օվկիանոսում լողալիս կարող էր շնաձկան բաժին դառնալ։ 

Նրա մայրը՝ Թոնյա Թարելը, հայտնել է, որ 10-ամյա որդին՝ Ջեյը օվկիանոսում եղբոր հետ խաղալիս է եղել, երբ շնաձուկն անսպասելիորեն կծել է նրա ձեռքը։ Տղան բաղվել է․ «Շնաձու՛կը» և նրա շուրջ արյուն է տարածվել։

«Նա իսկական զինվոր է, նա այնքան քաջ է»,-ասել է Թոնյան՝ նշելով, որ տղան լաց չի եղել։

Նա որդու ձեռքը կապել է սրբիչով և փրկարարի դիմել։ Տղային հիվանդանոց են տեղափոխել և վիրահատել։ Թարելը նշել է, որ տղան արդեն լավ է, բայց հազիվ թե առաջիկայում լողա օվկիանոսում։