Գերմանիայում մեկ միջատ ոչնչացնելու համար տուգանքը հասնում է մինչև 65 հազար եվրոյի


16:36 , 18 մայիս, 2018

Գերմանիայում լրջորեն անհանգստացած են ժամանակակից միջավայրում բոլոր տեսակի միջատների գոյատևման հարցով, այդ թվում՝ մեղուների և կրետների, որոնց Կարմիր գրքի մեջ են ներառել:

Կարմիր գրքում գտնվելու կարգավիճակը ոչ միայն նշանակում է, որ միջատներին ավելի շատ են ուշադրություն դարձնելու, այլև այն, որ դրանց ոչնչացնելն արգելվում է: Նույնիսկ մեկ կրետ սպանելը, որը խանգարում է ձեզ պաղպաղակ ուտելիս, պատժվում է օրենքով: Տուգանքը, կախված տարածաշրջանից, տատանվում է 5 եվրոյից մինչև 50 հազար եվրոյի սահմաններում: