ԵՄ-ի տարածքում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն գործի


14:10 , 18 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովն այսօր ընդունել է միջոցների փաթեթ, որը նախատեսում է պաշտպանել Իրանում գործող ԵՄ ընկերություններն ԱՄՆ-ի պատժամիջոցներից և իրավաբանորեն չեղյալ հայտարարել դրանք ԵՄ-ի տարածքում. հայտնում է ТАСС-ը:

ԵՄ Էներգետիկայի և կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն հանգստյան օրերին կայցելի Թեհրան` ԵՄ-Իրան էներգետիկ համագործակցության զարգացումը քննարկելու: