Լիլի Սարգսյանի 18-ամյակի հետաքրքիր դրվագները BlogNews.am-ի ֆոտոշարքում


14:15 , 18 մայիս, 2018

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը երեկ դարձավ 18 տարեկան: Հոբելյարը տոնական օրն անցկացրել է ընկերների ու հարազատների շրջապատում՝ ժամանցային վայրերից մեկում  կազմակերպելով գեղեցիկ խնջույք: Գեղեցկուհին երեկոյի գույներն ընտրելիս նախապատվությունը տվել էր կարմիրին: Ասում է՝ դա իր գույնը, որը ճիշտ կարողանում է բնորոշել իր ներաշխարհն ու հոգեվիճակը: BlogNews.am-ը ներկա է եղել տոնական միջոցառմանը: Երեկոյի հյուրերին ու հետաքրքիր դրվագներին առաջարկում ենք ծանոթանալ ֆոտոշարքով:

Լիլին, ի տարբերություն շատերի, սիրում է իր ծննդյան օրը, որն ամեն տարի յուրահատուկ է անցնում. «Ծննդյանս օրը բուռն զգացողություններ եմ ունենում՝ երջանկություն, ուրախություն, մի փոքր էլ հուզմունք: Բայց, այդքանով հանդերձ, սիրում եմ այդ օրը ու չեմ նեղվում ուշադրության կենտրոնում լինելուց»:

Կեսգիշերին գեղեցկուհուն առաջինն անակնկալ կերպով շնորհավորել է ընկերուհիներից մեկը, ավելի ուշ նաև եղբայրն է անակնկալ մատուցել՝ գիշերային երկինքը լուսավորելով շքեղ հրավառությամբ:

DSC_1206 copyDSC_1230 copyՉափահաս դառնալու միտքը միայն ուրախացնում է Լիլիին, ասում է՝ մեծ ոգևորությամբ է պատրաստվել տարեդարձի խնջույքին. «Շատ դրական եմ տրամադրված, էմոցիաներով լեցուն: Պարտավորվածության զգացողությունս էլ ավելի է կրկնապատկվել, երբ արդեն գիտեմ, որ չափահաս եմ: Երեկույթի կազմակերպչական հարցերում մայրիկս է ինձ օգնել: Ամեն ինչ հրաշալի էր ստացվել»:

Տորթի մոմերը փչելիս հոբելյարը չի մոռացել երազանք պահելու մասին. «Շատ երազանքներ ունեմ, բայց դրանց մասին առայժմ նախընտրում եմ չբարձրաձայնել, որ իրականանան: Միայն կասեմ, որ երազանքներս միայն ընտանիքիս կամ կարիերայիս չեն վերաբերում»:

Նվերների մասին խոսելիս Լիլին առանձնացրեց ընկերուհիներից մեկից ստացած գեղեցիկ թևնոցը, որը, ինչպես խոստացավ, մշտապես իր հետ է լինելու որպես թալիսման. «Այս պահին միայն դա հիշեցի ու առանձնացրի, բայց ինձ համար ստացած բոլոր նվերներն էլ կարևոր են, քանի որ սրտանց են արվել, իսկ ցանկացած բան, որն արվել է սրտանց, արդեն յուրահատուկ է»:

DSC_1295 copyDSC_1234 copyԼիլին դժվարացավ հիշել մինչ այժմ ունեցած ամենտպավորիչ ծննդյան տարեդարձը: Ասում է՝ ամենահատաքրքիրն ու անկրկնելին այս ու մնացած բոլոր տարեդարձներն են լինելու:

Լիլին այն մարդկանցից չէ, որ ծննդյան օրերին մելանխոլիայի մեջ է ընկնում ու սկսում իրեն հաշվետվություն տալ արածների ու չարածների համար. «Տարին 365 օր ես մտածում եմ ձեռքբերումներիս ու բացթողումներիս մասին ու օգտագործում ժամանակը դրանք ուղղելու համար: Տարեդարձի օրը չէ, որ պետք է մտածեմ այդ մասին: Ես լիաթոք ուրախանում եմ և վայելում օրս»: 

Հոբելյարը բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել հարազատներից ու ընկերներից, բայց, այդ ամենից զատ, ինքն իրեն մաղթանք ունի. «Ինձ անսպառ ձգտում և համբերություն եմ մաղթում, որ կարողանամ հասնել այն բոլոր նպատակներին, որոնք մանկուց դրել եմ իմ առջև: Մաղթում եմ ինձ, որ չկոտրվեմ դժվարություններից, չհուսահատվեմ ձախողվելու դեպքում և հաստատակամ գնամ երազանքերիս հետևից»:

DSC_1308 copyDSC_1302 copyDSC_1221 copyDSC_1290 copyDSC_1293 copyDSC_1310 copyDSC_1312 copyDSC_1285 copyDSC_1267 copyDSC_1265 copyDSC_1253 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Անի Սայադյանի