Ռեալն առաջ է անցել բոլորից ու Ռոմային առաջարկ արել Ալիսոնի տրանսֆերայի վերաբեյալ


11:00 , 18 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Իտալական «Ռոմայի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի գրանդ ակումբներ:

«Corriere dello Sport»-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն առաջարկ է արել «գայլերին» դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ, որը հռոմեական ակումբը մերժել է: Տեղափոխության համար մադրիդցիները պատրաստ են եղել վճարել 70 մլն եվրո:

Հռոմեացիները չեն ցանկանում բաժանվել բրազիլացի ֆուտբոլիստից, սակայն պատրաստ են բաց թողնել խաղացողին, եթե որևէ ակումբ վճարի 100 մլն եվրո:

Ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը», «Չելսին» և ՊՍԺ-ն: