Կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված մարդկանց տարօրինակ սովորությունները


10:56 , 18 մայիս, 2018

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր բնավորության գծերն ու հատկանիշները։ Բայց հորոսկոպներում մեծամասամբ նկարագրվում են բնավորության ընդհանուր գծերը, որոնք կարող են դրսևորվել բոլորովին տարբեր կերպ։

Այս հոդվածից կիմանաք, թե կոնկրետ ո՞ր տարօրինակությունը և հակումն ունի կենդանակերպի յուրաքանչյուր նշան։

Խոյ

Խոյերը սովորաբար աղմկոտ են, սիրում են շատ խոսել և բարձր ծիծաղել։ Նրանք իրենց վատ են զգում փակ տարածքներում։ Նաև շատ են սիրում գլխարկներ կամ գլխաշորեր կրել։ Եթե գտնվում են ղեկին, ապա հաճախ գերազանցում են արագությունը։

Ցուլ

Ցուլը սիրում է տնային բույսեր աճեցնել։ Եթե նա աղջիկ է, ապա հաճախ ճակատին կրում է մազափունջ, պարբերաբար թարմացնում է պարֆյումը և շատ է սիրում շուտ-շուտ փոխել պայուսակները։ Բոլոր Ցլերը տուն մտնելուն պես կամ նստելով ավտոմեքենայի մեջ՝ անմիջապես կողպում են դռները։

Երկվորյակներ

Հեռախոսով շատ խոսելու մեծ սիրահարներ են։ Մտնելով փակ տարածք՝ Երկվորյակներն անմիջապես բացում են պատուհանները։ Նրանք շփվելիս ակտիվորեն կիրառում են ժեստեր, առանց գործի չեն նստում և շատ են ճանապարհորդում, եթե, իհարկե, կա այդպիսի հնարավորություն։

Խեցգետին

Խեցգետին աղջիկը մեկ օր էլ չի դիմանա առանց աչքի սևաներկի։ Բոլոր Խեցգետինների մոտ ընդհանուրը առևտրի և գնումների հակումներն են։ Նրանք դժվար են բաժանվում հին իրերից, հենց այդ պատճառով, մինչև բավական հասուն տարիք պահում են իրենց մանկական խաղալիքները։

Առյուծ

Առյուծները զրուցելիս անընդհատ դիպչում են իրենց մազերին, զարդերից ընդունում են միայն ոսկյան և շատ են սիրում նայել հայելու մեջ։ Դա հատկանշական է և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Նաև նրանք շատ են սիրում բրենդներ։

Կույս

Կույսը երբեք տնից դուրս չի գա առանց օծանելիք օգտագործելու։ Ընդհանրապես, Կույսերը մաքրասեր են, նրանք անընդհատ լվանում են ձեռքերը։ Երբ Կույսերը ձանձրանում են, սկսում են մատներով թմբկահարել սեղանին։ Եվ հաճախ կծում են շրթունքները։

Շարունակությունն՝ այստեղ։