Փոքր կրպակատերերի վրա կրակմարիչ գնելու պարտադրանք չենք դնում. Նիկոլ Փաշինյան


21:30 , 17 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստի ավարտին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է առևտրային մոլերի աշխատակիցների շրջանում տարածված այն լուրերին, որոնց համաձայն՝ կառավարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում են կայացրել, որ կրպակատերերը պետք է կրակմարիչներ գնեն և ձեռք բերեն: 

«Իհարկե դժվար է հասկանալ, թե այսպիսի լուրերն ինչ ծագումնաբանություն ունեն, բայց ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ հավաստիացնենք՝ առևտրային կենտրոններում հակահրդեհային անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա որևէ կապ չունի անհատ ձեռներեցների վրա որևէ լրացուցիչ ծախս դնելու հետ: Մենք որևէ կրակմարիչ գնելու պարտադրանք չենք դնում»,-աել է կառավարության ղեկավարը: