ՀՀԿ-ը՝ որպես խորհրդարանական միակ ընդդիմություն, ամեն ինչ կանի բազմակարծություն ապահովելու համար. Արմեն Աշոտյան


16:15 , 17 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Լևոն Տեր-Պետրոսյանը երկու առաքելություն ունի ստեղծված ներքաղաքական դրության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի մասին:

«Հասցրել եմ ծանոթանալ հոդվածին: Կարծում եմ, որ առաջին նախագահը ստեղծված ներքաղաքական վիճակում երկու առաքելություն ունի: Առաջինը՝ մտածելով, որ լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ նախընտրական ակտիվություն է ցուցաբերվում: Երկրորդ՝ Լ. Տեր-Պետրոսյանի համար դեռ կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի տարածումը»,- մանրամասնեց Ա. Աշոտյանը:

Վերջինս նշեց, որ Տեր-Պետրոսյանի հոդվածի հասցեատերն իրենք չեն՝ ՀՀԿ-ն չէ:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ