Այրում է ճարպերը և փակում է ախորժակը. հայտնի է նիհարելու համար ամենաօգտակար միրգը


16:45 , 17 մայիս, 2018

ԱՄՆ գիտնականները թուրինջի օգտակար հատկություններն ուսումնասիրող զանգվածային հետազոտություն են իրականացրել։ Պարզվել է, որ այս պտուղը կարող է պայքարել տարբեր հիվանդությունների դեմ, ինչպես նաև նպաստել նյութափոխանակությանն ու նիհարելուն։ Այս մրգի 100 գրամը 42 կկալ է պարունակում, բայց միևնույն ժամանակ 31 մգ վիտամին C է պարունակում, որը օրգանիզմին պահանջվող օրական չափաբաժնի 50%-ն է կազմում։ Այս մրգի 100 գրամում նաև 1 գրամ սպիտակուց, 13 մգ ֆոլաթթու, 135 մգ կալիում, 22 մգ կալցիում, 9 մգ մագնիում, 2գ բջջանյութ է պարունակվում։ Թուրինջը հարուստ է նաև B1 և B6 վիտամիններով։

Healthy Style ամսագրում վերջերս հետաքրքիր հոդված է հրապարակվել, որտեղ Սան Դիեգոյում Սքրիփսի կլինիկայի Բժշկական սննդի հետազոտական կենտրոնի գիտնականները ապացուցում են, որ մարդիկ, ովքեր ամեն օր թուրինջի հյութ են օգտագործում կամ հենց միրգն են ուտում, պարտադիր կերպով նիհարում են։