Լավագույն ընկերոջը փրկելու համար շունը սեփական կյանքն է վտանգել


15:15 , 17 մայիս, 2018

ԱՄՆ Արիզոնա նահանգում շունը, սեփական կյանքը վտանգելով, փրկել է ընկերոջը։ Սմոքի և Ռեմուս անուններով շները տանն են եղել՝ առանց տերերի։ Կենդանիներից մեկը լողավազանն է ընկել և չի կարողացել դուրս գալ։

Ռեմուսն ընկերոջն օգնության է հասել և նախ փորձել է թաթը պարզելով օգնել նրան դուրս գալ լողավազանից։ Տեսնելով, որ չի ստացվում՝ Ռեմուսը լողավազան է ցատկել և այնտեղից դուրս բերել Սմոքիին։ Հետո ինքը ևս դուրս է եկել։

Տեսագրությունը համացանցում լայն տարածում է գտել։