Ընտանեկան հարաբերություններ՝ հենց օդանավակայանում․ կինը, ամուսինը և սիրուհին (video)


02:00 , 17 մայիս, 2018

Խոսե Մարիա Կարդովայի օդանավակայանում իսկական հեռուստասերիալ էր ընթանում։ Կոլումբիացի կինը հենց օդանավակայանում հայտնաբերել էր ամուսնուն սիրուհու հետ։ Վերջիններս պատրաստվում էին մեկնել ռոմանտիկ ճամփորդության։ Մի քանի վիրավորական բացականչություններից հետո կինը որոշեց միանգամից նետվել ամուսնու սիրուհու վրա և պոկել նրա մազերը։ Ամուսինն ամեն կերպ փորձում էր հանգստացնել զայրացած կնոջը, բայց նա ամբողջ ուժով բռնել և քաշում էր սիրուհու մազերը։ Պատմության ավարտն այդպես էլ հայտնի չդարձավ, սակայն ընթացքը հետաքրքիր է, զվարճալի և միևնույն ժամանակ՝ ցավալի։