Այս ամենը Նիկոլը պիտի ասի ու թողի, որ ամբոխն իրեն հում-հում ուտի


19:08 , 16 մայիս, 2018

- Կաթ մթերողները ճանապարհ են փակել:
- Հանքագործները գործադուլներ են անում:
- Սևանցիք ճանապարհ են փակել, եկեղեցուց հողերը հետ են պահանջում:
- Մալաթիայի շուկայում գործարարները պահանջում են վարձի նվազեցում:
- Տաքսիստները Բ26-ում պահանջում են լիցենզավորման փոփոխություն:
- Ավտո ներմուծողները Բ26-ում պահանջում են ներմուծման կարգի փոփոխություն: 
- Կրճատվելիք զինկոմիսարիատների աշխատակիցները Բ26-ում պահանջում են, որ իրենց չկրճատեն:
- Նաիրիտի աշխատողները կառավարության շենքի մոտ են ցույց անում:
- Ծռիստների դատարանի դեմը փողոց են փակում: 
- «Հեղափոխությունը» հովանավորած Վարդանյանների փողով սարքվելիք այգին առիթ հանդիսացավ, որ ցուցարարաները քաղաքապետարանի մուտքը փակեն:
- Հեսա ծիրանի սեզոնն ա գալիս... Դատարկ ջրամբարներ... Երաշտ...

Ու սա դեռ սկիզբն է, հլը նոր-նոր ա սկսվում ամեն ինչ, բայց կավարտվի էն պահին, երբ Փաշինյանը կհելնի, կասի, որ ժողովրդի պրոբլեմը հենց ժողովուրդն է: Պիտի հելնի ասի, որ ժողովուրդը անգյալ է ու խաբեբա: Պիտի ասի, որ պորտաբույծ եղել են սովետի ժամանակ ու փորձում են մնալ հիմա: Ցավոք, հովանավոր չկա: Այս ամենը Նիկոլը պիտի ասի ու թողի, որ ամբոխը իրեն հում-հում ուտի: Տենց արդար կլինի: