Էրդողանը Գազայի ուղղությամբ Իսրայելի ռազմական գործողությունները որակել է որպես ցեղասպանություն


15:31 , 16 մայիս, 2018
Էրդողանը Գազայի ուղղությամբ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ռազմական գործողությունները որակել է որպես ցեղասպանություն, իսկ Իսրայելը՝ ահաբեկչական պետություն։ Էս առիթով շատ պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ Էրդողանը վերջին տասնամյակում, երբ Անկարայի համար «առիթներ» էլի են եղել Իսրայելի ուղղությամբ նման քննադատությունների համար, կամ առավել ևս՝ հիմա՝ Իսրայելին ուղղված այդ որակումներից հետո, ինչու՞ Էրդողանն այդպես էլ չի խոսում այն մասին, որ Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ադրբեջանը համարվում է Իսրայելի ռազմավարական գործընկերը, կամ հորդորում դադարեցնել ամենաբարձր մակարդակի համագործակցությունն Իսրայելի հետ։ Կարծում եմ՝ էս հարցն արժե դարձնել միջազգային քաղաքական օրակարգի բաղադրիչ, ու դա պետք ա անել հիմա։