Երազում եմ խոսել ՌԴ նախագահի հետ. Մարգվելաշվիլի


14:10 , 16 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երազում է այն պահի մասին, երբ կխոսի ՌԴ առաջնորդի հետ: Այդ մասին նա ասել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է Sputnik-ը:

«Այն քաղաքականությունը, որը մենք ձևավորել ենք ՌԴ-ի հետ` իշխանության գալուց հետո, իմ կարծիքով, ճիշտ է: Մենք ասում ենք, որ առաջարկում ենք ռացիոնալ երկխոսությունը: Ի՞նչ է նշանակում ռացիոնալ երկխսություն: Նշանակում է, որ եկեք դուք, ձեր հայացքներով, խնդիրներով, հետաքրքրություններով փոխադարձ օգուտ բերելու վերաբերյալ ձեր տեսլականով, միասին նստենք և խոսենք»,- ասել է Վրաստանի նախագահը: