Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը


03:00 , 16 մայիս, 2018

Աշխարհում ամենասպասված ամենագնացն արդեն թողարկվել է: Դրա արժեքը սկսվում է 325 հազար դոլարից: Եկեք հասկանանք, թե ինչի դիմաց է այդքան գումար պահանջվում:

Այն, որ Rolls-Royce-ը պատրաստվում էր արտադրել ամենագնաց, հայտնի է դարձել մի քանի տարի առաջ: Այն մշակվել է մասնագետների թիմի կողմից, և թեստերն անցկացվել են մեկ ամսվա ընթացքում: Վերջապես, Rolls-Royce-ը թողարկել է իր առաջին և առավել շքեղ ամենագնացը` 563 ձիաուժ հզորությամբ: Առավելագույն արագությունը մոտ 250 կմ/ժ է, քաշը` 2,600 կգ: Վառելիքի սպառումը՝ 100 կիլոմետրում՝ մոտ 15 լիտր: