Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են երեխաները ձիուկի նման հեծնում հսկայական պիթոնին


22:00 , 15 մայիս, 2018

Հսկայական պիթոնի հետ հանդիպումը կարող է վախեցնել ում ասես, միայն ոչ Ինդոնեզիայի փոքրիկ բնակիչներին: Ամեն դեպքում նման հետևության ենք հանգում, տեսանյութը դիտելուց հետո, որն արագ տարածվում է Facebook սոցիալական ցանցում:

Ինդոնեզիայից երկու փոքրիկներ փորձում են հեծնել օձի վրա, և նրանցից մեկին նույնիսկ հաջողվում է դա: Հայտնի չէ, թե ով է տեսագրել վտանգավոր խաղը, բայց այն շատ արագ տարածվել է Facebook-ում. մի քանի օրվա ընթացքում տեսանյութը ավելի քան 7 միլիոն դիտում է ունեցել և 8 հազար տարածում: