Դեմիրթաշը խոստացել է Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց նախապայմանների


18:50 , 15 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում թուրք-հայկական սահմանը կբացվի՝ առանց որևէ նախապայմանի, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։

«Կվերացվի Հայաստանի հանդեպ կիրառվող տնտեսական շրջափակումը, կզարգացվեն անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները, Թուրքիայի կողմից միակողմանի կերպով փակված հայ-թուրքական սահմանը կբացվի՝ առանց նախապայմանների։ Մենք նաև կաջակցենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա արցախյան հիմնախնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման ջանքերին»,- նշված է Դեմիրթաշի նախընտրական ծրագրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։