Չափազանց հաճախակի սեքսը մահվան է հանգեցնում. գիտնականներ


17:00 , 15 մայիս, 2018

2014 թվականին Ավստրալիայում հայտնաբերված գիշատիչ պարկավոր կենդանիների ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել չհուսադրող եզրակացություն անել. հագեցած սեռական կյանքը ոչ միայն վնասում է կենդանիներին, այլ բառացիորեն կարող է խաչ քաշել ամբողջական տեսակների գոյության վրա: Գիտնականները պարզել են, որ Քվինսլենդ նահանգում հայտնաբերված կենդանիները իսկական սեքս-մարաթոններ են կազմակերպում և զուգավորվում են օրական 14 ժամ՝ տարբեր էգերի հետ:

Վերլուծելով կենդանիների օրական ակտիվությունը, Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տղամարդու հատուկ հորմոնների չափազանց մեծ ծավալով արտադրությունը, անընդհատ զուգավորումը և զուգավորվելու իրավունքի համար մյուս արուների հետ պայքարը բերում են արուի աստիճանաբար հյուծման և դրան հաջորդող մահվան:

Ի տարբերություն էգերի, որոնց կյանքի տևողությունը մոտ երկու տարի է, ավստրալիական գիշատիչ պարկավորների արուները երկու անգամ քիչ են ապրում և մահանում են մեկ տարեկանը չբոլորած: