Արարատում բողոքի ակցիա են իրականացնում ցեմենտի գործարանի աշխատակիցները


14:20 , 15 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Արարատի ցեմենտի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են հանդիպում գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ: Գործարանը նրան է պատկանում:

Աշխատակիցները դժգոհ են աշխատավարձի չափից,  պահանջում են աշխատավարձերի վճարում, բարձրացում: