Արմեն Հարությունյանն ազատվել է Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից


14:37 , 15 մայիս, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից:

Մայիսի 12-ին ստորագրված համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը՝

Արմեն Հարությունյանն իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»։