Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի մոտ. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը


12:20 , 15 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման:

Հաշվի առնելով Երևանում բազմաթիվ չլուծված խնդիրները՝ ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «դեմն առնենք Տարոնի», «Տարոն Հեռացիր»:

Ցուցարարների շարքերում տարբեր խմբերի մարդիկ կան: Մասնավորապես՝ գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները նշում են, որ իրենց խոստացել են բնակարաններ տրամադրել, բայց մինչև այժմ վարձով են ապրում:

«Նա պետք է հեռանա, առանց ամաչելու աթոռը գրկել, նստել է: 15 տարի է՝ պայքարում ենք մեր իրավունքների համար, բայց մեզ լսող չկա: Տները ձեռքներիցս վերցրին, հիմա վարձով ենք ապրում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ