Ներկայումս Հարավային Կովկասում Վրաստանը շահեկան դիրքում է գտնվում


11:44 , 15 մայիս, 2018
Իրանի և Վրաստանի տնտեսական համագործակցության ներկա մակարդակը գնահատելով՝ կարող ենք փաստել, որ տնտեսական ակտիվության, համագործակցության ոլորտների բազմազանության առումով ներկայումս Հարավային Կովկասում Վրաստանը շահեկան դիրքում է գտնվում: Եթե Հայաստանի և Ադրբեջանի դեպքում Իրանի տնտեսական համագործակցությունը հիմնականում զարգանում է պետական կազմակերպությունների մասնակցությամբ, ապա Վրաստանի դեպքում հիմնականում երկկողմ տնտեսական կապերը խորանում են Իրանի մասնավոր հատվածի միջոցով, որի տնտեսական էֆեկտիվությունն ավելի մեծ է: