«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության:
Մասնավորապես՝ ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչների հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, սակայն մեր հարցերն անպատասխան մնացին: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, առանց այն էլ ոստիկանության և քննչական կոմիտեի միջև հարաբերությունները բարիդրացիական չեն եղել, շատ հաճախ քննիչները դժգոհում էին, որ ոստիկաններն օպերատիվ-հետախուզական աշխատանքներում թերանում են, աշխատում են ոչինչ չանել՝ փոխարենը տեղեկանք ներկայացնելով, որ հանձնարարականը կատարել են, բայց չեն հայտնաբերել: